Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1.2011

Ծննդօգնությունը 2011 թվականին. Ռազմիկ Աբրահամյան

Ծննդօգնությունը 2011 թվականին.  Ռազմիկ Աբրահամյան

2011 թվականը ծննդօգնության առումով շատ բարի տարի էր, քանզի ամբողջ հանրապետությունում զգալի չափով նվազել է մայրական մահացությունը:

 

Եթե 2006, 2008 թվականներին մայրական մահացության ինդեքսը կազմում էր 28-29` 100 000 կենդանածինների նկատմամբ, ապա 2011 թվականին ունեցել ենք 3 մայրական մահացության դեպք, որը կապված չի եղել մանկաբարձական ախտաբանությունների հետ, այլ էքստրագենիտալ հիվանդությունների արդյունք էր:

 

Շատ ուրախալի էր նորածնային կամ մանկական մահացության նվազումը, սակայն կրկնակի ուրախալի է ծնունդների աճը: 2011-ին ներդրվեց ծննդօգնության հավաստագիր, որը մեծ հեղափոխություն էր առողջապահության ոլորտում, այն ոչ միայն բժիշկներին դարձրեց արժանապատիվ և հնարավորություն ընձեռեց կատարած աշխատանքի դիմաց ստանալու պատշաճ վարձատրություն, այլև ազգաբնակչությանն ազատեց այն հոգսերից ինչ նախկինում կար կապված, այսպես կոչված, բոլոր «շնորհակալություններից»: Այսօր բոլոր ծննդատների դռները բաց են մեր կանանց առջև, ստեղծված են բոլոր պայմանները ծննդաբերելու համար:

 

Հիմք ընդունելով ծննդօգնության հավաստագիրը` ներդրվեց նաև երեխաների առողջության պետական հավաստագիրը մանկական ծառայություններում, որը ևս մեծապես նպաստեց մանկական մահացության կրճատմանը: 

 

 2011թ. ուրախալի ցուցանիշ էր նաև չբերության տոկոսի անկումը: Կրկնակի չափով նվազել է չբերության տոկոսը, որը, կարծես թե, արդեն մոտենում է զարգացած եվրոպական երկրների համապատասխան  չափանիշներին: Մեր հանրապետությունում դա պայմանավորված է մի շարք նոր մեթոդների ներդրումով , մասնավորապես ժամանակակից ախտորոշիչ հնարավորությունների, լապարասկոպիկ ճանապարհով այդ մեխանիկական չբերության բուժման և փորձանոթային բեղնավորման ներդրումով, որը լավ արդյունք է տալիս:

 

Մեծ աշխատանք է տարվել ծննդօգնության հաստատությունների ծառայությունների բարելավման ուղղությամբ, հատկապես, մարզերում: Բժշկական յոթ հաստատություններում վերանորոգվել են մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքները, հագեցվել են ժամանակակից սարքավորումներո: Միաժամանակ ուշադրություն է դարձվել կադրերի ուսուցմանը, մշակվել և տպագրվել են  ուղեցույցներ, այդ թվում «Պերինատալ արդյունավետ բուժօգնություն և խնամք» ստվարածավալ աշխատությունը, ամբուլատոր մանկաբարձա-գինեկոլոգիական կամ արտահիվանդանոցային չափորոշիչների մշակումներ և այլն: Այդ ամենով է պայմանավորված այսօրվա մեր հանրապետությունում ծննդօգնության բարվոք լինելը, որն անմիջապես գտնվում է Առողջապահության նախարարության, հանձինս նախարար Հարություն Քուշկյանի անմիջական ուշադրության ներքո և համարվում է մեր հանրապետությունում որպես գերակա խնդիր: Դեռևս  2008-ին ներդրվոլ էր և մինչև օրս կյանքի է կոչվում վերարտադրողական առողջության ազգային ծրագիրը, Ամենօրյա առիթով կանանց և մայրերին  մաղթում եմ, որ հետևեն իրենց առողջությանը, ժամանակին դիմեն գինեկոլոգին պարտադիր գոնե տարին երկու անգամ անցնեն նախնական կանխարգելիչ հետազոտության, առավել ևս, որ այն պետության կողմից ֆինանսավորվում է և կատարվում է անվճար: Անվճար է ոչ միայն գինեկոլոգիական հիվանդների հետազոտությունը, այլև հղիության հսկողությունը, անկախ ծնելիության ձևից ծննդօգնությունը, այդ թվում կեսարյան հատումները, ինչպես նաև հետծննդյան խնամքը և 0-7 տարեկան երեխաների հսկումը:

 

Մեր կանանց կամենում եմ քաջառողջություն, ամուր ընտանիք, շատ զավակներ, որովհետև մեր ազգի ապագան շատ առողջ նորածիններ ունենալն է, որը համարվում է երկրի ամենամեծ հարստությունը:  

Հեղինակ. Ռազմիկ Աշոտի Աբրահամյան ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բ.գ.դ. պրոֆեսոր, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ-մասնագետ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամանորյա բացիկների պատմությունից
Ամանորյա բացիկների պատմությունից

Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...

Հանգստի ժամին Ամեն ինչ տոն օրերի մասին
Պահածոները կարող են վտանգավոր լինել
Պահածոները կարող են վտանգավոր լինել

Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների  տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Բուսական սնունդը չի կանխարգելում քաղցկեղը
Բուսական սնունդը չի կանխարգելում քաղցկեղը

Հետազոտությունները, որոնք անցկացվել են 400  հազար տղամարդկանց և կանանց սննդի օրակարգի վերաբերյալ, ցույց են տվել թույլ կապ մրգերի և բանջարեղենի օգտագործման ու քաղցկեղի ռիսկի հետ, գրում է Medstream-ը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը
Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...

Վարակաբանություն
Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը
Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը

Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...

Գենետիկա
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից

Բուսակերները հակված են հենա-շարժական ապարատի, արյան և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին, դրա հետ մեկտեղ, նրանք պաշտպանված են սրտային հիվանդություններից, քանի որ նրանց օրգանիզմ խոլեստերին գործնականում չի ներմուծվում, հաղորդել են ռուս գիտնականները...

Սնունդը և առողջությունը Արյունաբանություն Սրտանոթաբանություն
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2011-ին. Հայրապետ Գալստյան

2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի  չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...

Ուռուցքաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Համաշխարհային բանկի առաքելության թիմը նախարարությունում

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին`  առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...

Իրադարձություններ Հայաստանում
Հեռանկարում այունաբանական ծառայություն` միջազգային մակարդակով

Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...

Հրատապ թեմա Հայաստանում
Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ
Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ

Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...

Սնունդը և առողջությունը
Կորոնար ստենտների անգիոպլաստիկան և իմպլանտացիան
Կորոնար ստենտների անգիոպլաստիկան և իմպլանտացիան

Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...

Սրտանոթաբանություն
Հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...

Իրադարձություններ Հայաստանում
«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը
«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ